Բուլղարիայի ռազմածովային ուժերը Սև ծովում՝ Սուրբ Իվան կղզու մոտակայքում, անհայտ անօդաչու թռչող սարք են չեզոքացրել
Բուլղարիայի ռազմածովային ուժերը Սև ծովում՝ Սուրբ Իվան կղզու մոտակայքում, անհայտ անօդաչու թռչող սարք (դրոն) են չեզոքացրել:
Բուլղարիայի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ մասնագիտացված ծովային աշխատանքային խումբը հայտնաբերել է անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) և հաջողությամբ իրականացրել դրա ոչնչացման գործողությունը:
Առայժմ անհայտ է, թե որ երկրին էր պատկանում թռչող սարքը:
Ի գիտություն՝ վերջին շրջանում Բուլղարիայի ափամերձ գոտում դրոնների հայտնաբերման դեպքերը հաճախակիացել են:
Օգոստոսի 14-ին Բուլղարիայի Սևծովյան ափամերձ գոտու երեք վայրերում կասկածելի օբյեկտներ էին հայտնաբերվել՝ ինքնաթիռի տիպի դրոն, հավանաբար՝ հետախուզական ինքնաթիռ, և, հնարավոր է, դրոնի բեկորներ:
Այդ հետ մեկտեղ, օգոստոսի 26-ին Բուլղարիայի ռազմածովային ուժերը Սև ծովի ափամերձ գոտում հայտնաբերել են մի քանի դրոնի բեկորներ: