Բուլղարիայի նախագահը հոկտեմբերի 27-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հոկտեմբերի 27-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա Բուլղարիայում յոթերորդ խորհրդարանական ընտրություններն են լինելու վերջին երեք տարվա ընթացքում։
Ռումեն Ռադևը արտահերթ ընտրություններ է նշանակել այն բանից հետո, երբ քաղաքական կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ կառավարական կոալիցիայի ձևավորման շուրջ։
Նախագահի խոսքով, օգոստոսի 27-ին ժամանակավոր կառավարությունը Դիմիտար Գլավչովի գլխավորությամբ խորհրդարանում երդվելու է, ով երկիրը ղեկավարելու է մինչև ընտրություններ։