Բուլղարիայի կառավարությունը Վրաստանին փոխանցել է բժշկական սարքավորումներ
Բուլղարիայի Հանրապետությունը Վրաստանին է փոխանցել մարդասիրական օգնություն: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Ըստ նրանց, 400 հատուկ համազգեստ, նույն քանակությամբ վահաններ և ակնոցներ, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը անձամբ փոխանցել է Վրաստանում Բուլղարիայի դեսպան, Դեսիսլավա Իվանովան:
Մարդասիրական օգնությունը ընդունել է առողջապահության փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին:
Ըստ բուլղարացի դիվանագետի, սա ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական քայլ է և շեշտում է երկու երկրների սերտ գործընկերությունը: