Բուլղարիայի ԱԳՆ. Մենք ցնցված ենք Շովիի ավերիչ սողանքից, մեր մտքերն ու աղոթքները Վրաստանի ժողովրդի հետ են
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում Շովիի աղետի ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներին։
«Մենք ցնցված ենք Շովիի ավերիչ սողանքից։ Մեր մտքերն ու աղոթքները Վրաստանի ժողովրդի հետ են, և հուսով ենք, որ վիրավորները շուտով կապաքինվեն»,- ասված է հաղորդագրությունում։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Առկա տվյալներով՝ զոհվել է 16 մարդ։ Աղետի գոտում փնտրում են 19 մարդու։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։