Բուլղարական էներգաընկերության ներկայացուցիչները այցելելու են Վրաստան
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, որը Վրաստանի պատվիրակության այցի շրջանակներում գտնվում է Բուլղարիայում, տեղում հանդիպել է «Էներջի մարկետ» խոշոր ընկերության սեփականատեր Բորիսլավ Լորինկովին և տոպ-մենեջմենթի ներկայացուցիչներին:
Նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի էներգետիկայի սեկտորում առկա ներդրումային հնանրավորությունները և բնագավառում ընթացող և նախատեսված բարեփոխումները:
Հանդիպմանը նշվել է, որ «Էներջի մարկետ» ընկերությունը էներգետիկ տարբեր նախագծեր է իրականացնում ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Եվրամիության այլ երկրներում:
Գենադի Արվելաձեն բուլղարական ընկերության ներկայացուցիչներին տեղեկություն է փոխանցել էներգետիկայի սեկտորում առկա ներդրումային հնարավորությունների մասին:
Հանդիպմանը Բուլղարիայի էներգաընկերության ներկայացուցիչները տեղեկություն են լսել նաև Վրաստանի ազատ առևտրի պայմանագրի մասին:
Հանդիպմանը նշվել է, որ Բուլղարիայի ընկերության ներկայացուցիչները մոտ ապագայում այցելելու են Վրաստան և ծանոթանալու տեղի էներգետիկ սեկտորի ներդրումային ներուժին: