Բուկնարի գյուղում, մահմեդական աղոթարանում կատարել են ուրբաթ օրվա ավանդական աղոթքը
Բուկնարի գյուղում, մահմեդական աղոթարանում կատարել են ուրբաթ օրվա ավանդական աղոթքը: Աղոթքին ներկա էր Վրաստանի մուֆտ Ադամ Շանթաձեն:
Խմբային աղոթքը տեղի մահմեդականների հետ միասին կատարել են տարբեր շրջաններից ժամանած մահմեդական համայնքի ներկայացուցիչները:
Կրոնական արարողակարգն ընթանում է խաղաղ միջավայրում: Տեղում գտնվում են ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները:
Ուրբաթօրյա աղոթքին քարոզ է կարդացել Վրաստանի մուֆտը, ով հավատացյալներին միասնության և ներողամտության կոչ է արել: