Բուկիայի զբոսայգու վերանորոգումն ավարտված է
Բուկիայի զբոսայգու վերանորոգումն ավարտված է

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Սաբուրթալոյի շրջանի վարչակազմն ավարտել է Բուկիայի զբոսայգու վերանորոգումը: Այս մասին Կալաձեն խոսել է Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում:

Կախա Կալաձեի խոսքով, նշված նախագծի համար Սաբուրթալոյի շրջանային վարչակազմի բյուջեից ծախսվել է 919 053 լարի:

«Սաբուրթալոյի շրջանի վարչակազմը իրականացրել է Սաբուրթալոյի բնակիչների համար հայտնի և սիրված վայրը – Բուկիայի զբոսայգու վերանորոգման աշխատանքները: Ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվել 2500 քմ. մակերեսով: Տարածքում տեղադրվել է նոր դիզայնի շատրվան, լուսադիոդային լուսավորման համակարգ, վերանորոգվել է շախմատի տարածքը և տեղադրվել են նոր նստարաններ: Բացի այդ, գրանիտի և տրավերտինի սալիկներով ծածկվել է այն տարածքը, որտեղ ծաղիկներ էին վաճառվում: Ինչպես բոլոր զբոսայգիներում, այստեղ էլ իրականացվել են կանաչապատման աշխատանքներ `տնկվել են տարբեր տեսակի ծառեր և բույսեր: Այդ թվում ` 200 տարվա ձիթենու ծառ»,-ասել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, Թբիլիսիի ողջ տարածքում հանգստի տարածքների, զբոսայգիների ու պուրակների դասավորությունն ու վերանորոգումը ակտիվորեն կշարունակվեն առաջիկա չորս տարիներին:

«Ուրախ եմ, որ գամգեոբաները այս ուղղությամբ կատարում են նաև հետաքրքիր և կարեւոր նախագծեր: Իհարկե, այս ուղղությունն էլ ավելի կամրապնդվի: Ավելի շատ կանաչ տարածք կստեղծվի` մեր քաղաքն ամենականաչ դարձնելու համար, էկոլոգիական իրավիճակը էլ ավելի կբարելավվի, մեր երեխաները, գալիք սերունդները էլ ավելի մաքուր օդ կշնչեն: Այս ամենը անմիջականորեն ազդում է մեր առողջության վրա: Հանգստի տարածքները, զբոսայգիները, պուրակները կլինեն այն կարևոր ուղղություններից մեկը, որին մենք մեծ ուշադրություն կդարձնենք առաջիկա չորս տարիներին», – ասել է մայրաքաղաքի քաղաքապետը: