Բուդապեշտում Դանուբ գետի վարարման հետևանքով հեղեղվել է երկրի խորհրդարանը
Բուդապեշտում Դանուբ գետի վարարման հետևանքով հեղեղվել է երկրի խորհրդարանը

Բուդապեշտում Դանուբ գետի վարարման պատճառով հեղեղվել է քաղաքի կենտրոնը, հեղեղվել է նաեւ երկրի խորհրդարանը։ Քաղաքի ճանապարհները մասամբ արգելափակված են։ Այդ մասին տեղեկություն են տարածել տեղական լրատվամիջոցները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ ջրհեղեղն իր գագաթնակետին կհասնի սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Տարերային աղետի պատճառով Օրբանը չեղարկել է ելույթը Եվրախորհրդարանում։

Վիկտոր Օրբանն ասում է, որ չնայած ծանր իրավիճակին, Հունգարիայի իշխանություններն ունեն բավարար ռեսուրսներ ջրհեղեղների դեմ պայքարելու համար։