Բուդապեշտի քաղաքապետ. Քաղաքը պատրաստ է ջրհեղեղի գագաթնակետին, տեղադրվել են ժամանակավոր ամբարտակներ, շարունակվում է մշտական պարեկությունը, բայց ամենադժվար փուլը սկսվում է հիմա
Բուդապեշտը պատրաստ է ջրհեղեղի գագաթնակետին, բայց ամենադժվար փուլը նոր է սկսվում,- այս մասին սոցցանցում գրում է քաղաքի քաղաքապետ Գերգեյ Կարաչոն։
Ինչպես նշում է Բուդապեշտի քաղաքապետը, քաղաքապետարանն արել է ամեն ինչ՝ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Բուդապեշտում սպասվող ջրհեղեղի գագաթնակետը դիմավորելուն պատրաստ լինելու համար։
«Որոշ տեղերում տեղադրվում են մինչև 9 մետր բարձրությամբ ժամանակավոր ամբարտակներ, և տեղում անընդհատ հսկվում է իրավիճակը»,- նշում է Գերգեյ Կարաչոն։
Դանուբի ջրի մակարդակը Բուդապեշտում մեկ գիշերվա ընթացքում բարձրացել է մեկ մետրով։ Հեղեղվել է լցվել նաեւ խորհրդարանի պատմական շենքը: