Բրյուսելում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման հարցը կքննարկեն դեկտեմբերի 14-ին
Բրյուսելում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման հարցը կքննարկեն դեկտեմբերի 14-ին

Եվրամիության առաջնորդները դեկտեմբերի 14-ի հանդիպման ժամանակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւս 6 ամսով կերկարաձգեն, հաղորդում է Reuters- ը:

Պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի էներգետիկ, պաշտպանական եւ ֆինանսական ոլորտներին, դրանց ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի վերջին: ԵՄ ղեկավարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կհամաձայնեն երկարացնել դրանք մինչեւ 2018 թվականի կեսը: