Բրյուսելում ՆԱՏՕ-ի մինիստերիալին գնահատելու են թեկնածու երկրների առաջընթացը
Բրյուսելում ՆԱՏՕ-ի մինիստերիալին գնահատելու են թեկնածու երկրների առաջընթացը

Այսօր Բրյուսելում հավաքվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Մինիստերիալին դիվանագետները քննարկելու են կազմակերպության բաց դռների քաղաքականության հարցը, ինչպես նաև ծանոթանալու և գնահատելու այն առաջընթացը, որին հասել են թեկնածու պետությունները:

Հյուսիսատլանտյան կազմակերպության անդամները քննարկելու են Վրաստանի, Բոսնիա-Հերցոգովինայի և Մակեդոնիայի հարցը: Ասպիրանտ երկրներին է միացել նաև Ուկրաինան:

Ասպիրանտների զեկույցը գնահատել է գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Այսօրվա հանդիպումը նախապատրաստական փուլ է ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի համար, որն անցկացվելու է Բելգիայի մայրաքաղաքում: