Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի մինիստերիալը

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներն այսօր հանդիպելու են Բրյուսելում: Մինիստերիալի գլխավոր թեման Լոնդոնում, դեկտեմբերի 4-5-ին նախատեսված առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքն է: Ինչպես Բրյուսելում անցկացված մամլո-ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, չնայած դաշինքի ներսում եղած տարաձայնության, ՆԱՏՕ-ն վերջին 70 տարվա ընթացքում հզորացել է և պաշտպանում է ավելի քան մեկ միլիարդ մարդու անվտանգությունը:

Ինչպես հայտարարել է Ենս Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ի գործողությունների արեալ են անվանելու նաև տիեզերքը, բացի այդ, նրա խոսքով, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում տիեզերքում տեղակայել զենք:

Նախարարները քննարկելու են նաև ՆԱՏՕ-ի դերը ահաբեկչության դեմ պայքարում: