Բրյուսելում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի
Բրյուսելում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի

Բելգիայում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել. «BBC»-ն տեղեկությունը տարածում է բելգիական լրատվամիջոցների հիման վրա։

Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում։

Ինչպես երևում է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում, արաբերենով խոսող տղամարդն ասում է, որ հարձակումն իրականացրել է Աստծո անունով: Հարձակվողը տեսանյութում բղավում է «Ալլահ Աքբար»։

Ոստիկանությունը ուսումնասիրում է հարձակման տեսագրությունն ու այլ կադրերը։ Բացի այդ, հարձակումից հետո Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է չորսի՝ ամենաբարձր մակարդակի։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, կասկածյալը մինչ այժմ ձերբակալված չէ։