Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը պնդում է, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը սպառնացել է սպանել իրեն, Սադիկովը հերքում է մեղադրանքը
Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը պնդում է, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը սպառնացել է սպանել իրեն, Սադիկովը հերքում է այդ մեղադրանքը։ Այս մասին հայտնում է «Politico»-ն։
Հայաստանի դեսպանատունը բողոքի նոտաներ է հանձնել Բրյուսելի դիվանագիտական ներկայացուցչություններին, որտեղ նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նկատմամբ բանավոր հարձակում է իրականացրել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը, ահաբեկել նրան և հնչեցրել կյանքին սպառնացող բացահայտ սպառնալիքներ:
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի «Տանգլաշ» հյուրանոցում տեղի ունեցած ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի։ Դա 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո Անկարայի կազմակերպած առաջին հանդիպումն էր, որին հրավիրված էր Հայաստանի դեսպանատունը։
Politiko-ի հետ զրույցում Վագիֆ Սադիկովը հերքել է կատարվածը և նշել, որ նման մեղադրանքները դառնում են ծիծաղելի։
Ես չգիտեմ որեւէ նամակ կամ մեղադրանք՝ հայ դիվանագետները կարող են ապացուցել այն, ինչ ուզում են»,- ասաց Վագիֆ Սադիկովը։