Բրյուսելում ևս մեկ անգամ նշել ենք, որ Եվրոպան ոչ միայն Վրաստանի քաղաքական ղեկավարության, այլև վրաց ժողովրդի ընտրությունն է. Իրակլի Ղարիբաշվիլի
Բրյուսելում ևս մեկ անգամ նշել ենք, որ Եվրոպան ոչ միայն Վրաստանի քաղաքական ղեկավարության, այլև վրաց ժողովրդի ընտրությունն է. Իրակլի Ղարիբաշվիլի

Ավարտվել է երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել, որի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունեցել Եվրախորհրդում, Եվրախորհրդարանում և  Եվրահանձնաժողովում,- այս մասին Ֆեյսբուքում գրել է Վրաստանի վարչապետը։

Այցի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի և Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։ Այն բանից հետո, երբ Վրաստանը լրացրեց Եվրահանձնաժողովի ինքնագնահատման հարցաշարը, շատ կարևոր էր անձամբ քննարկել Եվրամիության պաշտոնյաների հետ մեր երկրի առաջընթացը բարեփոխումների գործընթացում, Եվրամիության ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործում», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Եվրոպան ոչ միայն Վրաստանի քաղաքական ղեկավարության, այլ նաև վրաց ժողովրդի ընտրությունն է, և շնորհակալություն է հայտնում եվրոպացի գործընկերներին՝ Վրաստանին այս ճանապարհին աջակցելու համար։

«Հանդիպումների ժամանակ մենք ևս մեկ անգամ նշել ենք, որ Եվրոպան ոչ միայն Վրաստանի քաղաքական ղեկավարության, այլև վրաց ժողովրդի ընտրությունն է։ Շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին այս ճանապարհին Վրաստանին աջակցելու համար։

Ես խոսեցի տարածաշրջանային մարտահրավերների և անվտանգության իրավիճակի, ինչպես նաև ՆԱՏՕ-Վրաստան սերտ համագործակցության մասին Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, ով ինձ հյուրընկալեց իր նստավայրում։ Գլխավոր քարտուղարը մնում է Վրաստանի ամուր աջակիցը եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում», – ասվում է հայտարարության մեջ։