Բրյուսելում ընթանում է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստը
Բրյուսելում ընթանում է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստը

Բրյուսելում ընթանում է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստը։ Նիստը նախագահում է Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեֆ Բորելն, իսկ վրացական պատվիրակության ղեկավարն է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

ԵՄ-Վրաստան ասոցացման նիստից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ջոզեֆ Բորելի հետ։

 

Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 19-ին մեկնել է Բրյուսել։ Այցի շրջանակներում վարչապետը նախատեսել է երկկողմ հանդիպումներ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։

 

Բացի այդ, Բրյուսել այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։ Վարչապետը

Բրյուսել է մեկնել կառավարական պատվիրակության հետ, որի կազմում են՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին; Փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին։