Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը
Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմնի՝ Ռազմական կոմիտեի նիստը։ Նիստին, որը կղեկավարի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը, կմասնակցեն դաշնակից տերությունների պաշտպանության ուժերի ղեկավարները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կմիանա պաշտպանության հրամանատարների առաջին նիստին և կքննարկի աշխարհառազմավարական համատեքստը, ինչպես նաև հունիսին կայանալիք Մադրիդի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ քննարկումներին կմիանան ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Ուկրաինայի պաշտպանության ղեկավարները։
«Ինչպես ժամանակին ասել էր գլխավոր քարտուղարը, մենք պատմության մեջ ամենահաջող դաշինքն ենք երկու բանի պատճառով: Նախ՝ միավորվելու կարողությունը։ Եվ երկրորդ՝ փոխվելու մեր կարողությունը: Հարմարեցումը մեր այսօրվա հանդիպման հիմնական թեման է: ՆԱՏՕ-ի համար նոր դարաշրջան է սկսվել, քանի որ նախագահ Պուտինի պատերազմն Ուկրաինայում ներկայացնում է նոր ռազմավարական երկընտրանք և իրականություն: Մի բան կարող ենք վստահաբար ասել: Ժամանակն այլևս մեր ընկերը չէ։ Ժամկետները սահմանողը մեր հակառակորդն է։ Մենք՝ որպես պաշտպանական դաշինք, պետք է համոզվենք, որ մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել միլիարդավոր քաղաքացիներին, ովքեր ապրում են դաշնակիցների տարածքում և զսպում են և պաշտպանում Ռուսաստանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների վտանգնեերը», – ասել է ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար Ռոբ Բաուերը։