Բրյուսելում բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, իսկ վեցը մինչ այս պահը համարվում են անհետ կորած
Բրյուսելում բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, իսկ վեցը մինչ այս պահը համարվում են անհետ կորած։
«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ զոհերը, որոնց թվի մասին տեղեկատվություն դեռևս չի տարածվում, հայտնաբերվել են երկու վերելակներից մեկում։
Տեղի աշխատանքի տեսչության հայտարարության համաձայն՝ հրդեհը բռնկվել է Բրուքեր հրապարակում գտնվող մի շենքում, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում։
«Մենք սահմանափակ հասանելիություն ունեինք վերելակի երկու խցիկներից մեկին և այնտեղ տեսանք, որ երկու կամ երեք մահացած մարդու դի կար», – գործակալությանը հայտնել է տեսչության ներկայացուցիչ Բրեխտ Սպեյբրուկը։
Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհի բռնկման պահին տեղում գտնվել է ավելի քան 200 բանվոր։ Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։