Բրյուսելում անցկացվելու է ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալը: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները քննարկելու են հուլիսին նախատեսված գագաթնաժողովի թեմաները, այդ թվում, գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական նախապատրաստության ավելացումն է:
Պաշտպանության նախարարները համաձայնելու են դաշինքի երկու նոր ղեկավարական կետի բացման շուրջ, որոնք կապահովեն Ատլանտյան օվկիանոսում և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի արագ տեղափոխումը:
Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, նշված նախաձեռնությունը ծրագրվում է իրականացնել մինչև 2020 թվականը:
Դրա հետ մեկտեղ, մինիստերիալին քննարկելու են Աֆղանստանի առաքելության ապագան և ՆԱՏՕ-ի հրահանգիչների Իրաք ուղարկելու հարցը:
Հանդիպումը տևելու է երկու օր: Վաղը մինսիտերիալին մասնակցելու է նաև Վրաստանի պատվիրակությունը: