Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են

15:28, 29.04.2025

Բրյուսելի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգ»-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բելգիայի մայրաքաղաքում արհմիությունների համազգային գործադուլի պատճառով որևէ ուղղությամբ չվերթ չի իրականացվի։

«Բլումբերգ»-ի տվյալներով՝ գործադուլը, հնարավոր է, վերաբերի նաև Շառլերուայի օդանավակայանին։ Գործադուլը կարող է նաև ազդել հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա։

Այսօր Բրյուսելի օդանավակայանում նախատեսված էր 470 չվերթ, որոնցից մոտ 66,000 ուղևոր պետք է օգտվեր։

Ինչպես նշում է «Բլումբերգ»-ը, Բելգիայի արհմիությունների բողոքը վերաբերում է նոր կառավարության քաղաքականությանը, մասնավորապես՝ թոշակային բարեփոխմանը, որը նվազ եկամուտ ունեցող անձանց համար պակաս շահավետ է։ Նախագծված բարեփոխումը պարգևատրում է նրանց, ովքեր 35 տարվա աշխատանքային ստաժով շարունակում են աշխատել թոշակի անցնելուց հետո, մինչդեռ առանց նման ստաժի, վաղաժամ թոշակի անցնելը պատժվում է տուգանքով։

Նմանատիպ