Բրյուսելի Շառլերուա օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները
Բրյուսելի մեծությամբ երկրորդ օդանավակայանում՝ Շառլերուայում, հինգշաբթի օրը նախատեսված բոլոր չվերթները չեղարկվել են անձնակազմի գործադուլի պատճառով։
Ըստ լրատվամիջոցի՝ ակցիայի մասնակիցները օդանավակայանի ղեկավարությունից պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլը կտևի 24 ժամ։
Բրյուսել-Շառլերուան երկրորդ ամենամեծ օդանավակայանն է Բրյուսել-Զավենտեմից հետո: Այն սպասարկում է տարեկան մոտ 8 միլիոն ուղեւորի։ Այս օդանավակայանից իրականացվում են ավելի քան 190 ուղղություններով թռիչքներ, այդ թվում՝ Քութաիսի։