Բրյուսելի օդանավակայանում փոքր խափանում է եղել՝ նախասրահում կասկածելի իրի պատճառով
Բրյուսելի օդանավակայանում փոքր խափանում է եղել՝ նախասրահում կասկածելի իրի պատճառով։
Ինչպես տեղից հայտնում է Առաջին ալիքի լրագրողը, ուղեւորները օդանավակայանի նախասրահում կասկածելի առարկա են նկատել, ինչից հետո կանչվել են իրավապահները։ Տեղում աշխատում էին կինոլոգներն ու իրավապահները, խնդիրը արդեն լուծված է, առարկան վտանգավոր չի եղել։
Բրյուսելի օդանավակայանում խստացվել են անվտանգության միջոցները։