Բրյուսելը պնդում է, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, որը ներառում է հարվածներ թշնամու տարածքին
Բրյուսելը պնդում է, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, որը ներառում է հարվածներ թշնամու տարածքին։
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Նրա խոսքով՝ Բրյուսելի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան անօրինական ագրեսիայի թիրախ է և իրավունք ունի օրինական պաշտպանական պատերազմ վարել։
Պիտեր Ստանոն հայտարարում է, որ Բրյուսելը չի փոխել իր պաշտոնական ռազմավարությունն Ուկրաինայի նկատմամբ՝ չնայած նրան, որ Ուկրաինան տեղափոխվել է Ռուսաստանի տարածք։
Տեղեկության համար՝ օգոստոսի 6-ից Ռուսաստանում իրավիճակը Կուրսկի շրջանում լարված է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները ներխուժել են Ռուսաստանի տարածք։