Բռնցքամարտ. Մադիեւը հաղթել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրին
Բռնցքամարտ. Մադիեւը հաղթել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրին

Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել են bռնցքամարտի մրցումները: Վրաստանի ներկայացուցիչ Էսկերխան Մադիեւը (63-69 կգ) լուրջ մրցակից ուներ` Ադրբեջանի անունից Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լորենցո Սոտոմայորը:

Հանդիպումն անցել է մեր մարզիկի առավելությամբ, մրցավարների որոշմամբ նա հաղթել է առաջին և երկրորդ փուլերում: Երրորդն ավարտվել է ժամանակից շուտ. Սոտոմայորի վնասվածքի պատճառով հաղթանակը շնորհվել է Էսկերխանին:

1/8 եզրափակչում Մադիեւի մրցակիցը կլինի ուգանդացի բռնցքամարտիկ Շադիր Բվոգը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին: