Բռնազավթված տարածքներում բնակվող ուսանողներին ֆինանսավորվելու է ուսումը վրաց համալսարաններում
Կառավարության այսօրվա նիստին դուրս էր բերվել որոշում, որը նախատեսում է բռնազավթված տարածքներում բնակվող ուսանողներին վրաց համալսարաններում կրթության ֆինանսավորում,-այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Բատիաշվիլին:
«Շատ կարևոր է, որ աջակցենք նրանց, համապատասխանաբար պետությունը ապահովելու է նրանց ֆինանսավորումը, նրանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն բռնազավթված տարածքներից ուսումը շարունակել վրացական համալսարաններում»,-նշել է Միխեիլ Բատիաշվիլին: