Բռնազավթված գծի երկայնքով գտնվող 19 բնակավայրին շնորհվել է բարձրալեռ կարգավիճակ
Բռնազավթված գծի երկայնքով, Դուշեթի և Գորիի մունիցիպալիտետներում գտնվող 19 բնակավայր կստանա բարձրալեռ շրջանի կարգավիճակ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության այսօրվա նիստում:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, բարձրալեռ շրջանի կարգավիճակ է շնորհվել 59 բնակավայրի:
«Փաստորեն, ստացվում է, որ 246 հազար մեր քաղաքացիների, ովքեր օգտվում են այս կարգավիճակից ավելացել է ևս 26 հազարը: Ցանկանում եմ նշել, որ նրանց թվում կլինի Դուշեթիի և Գորիի մունիցիպալիտետների 19 բնակավայր, նրանք բռնազավթված գծի մոտ են և դա շատ կարևոր է: Եվս մեկ բնակավայր, դա Գուրիայում Գոմիս մթան է, որը նույնպես կստանա այդ կարգավիճակը»,-հայտարարել է Գիորգի Գախարիան: