Բռնազավթված Գալիի շրջանում, անորոշ պայմաններում զոհված 29 ամյա Իրակլի Կվարացխելիային հուղարկավորելու են այսօր
Բռնազավթված Գալիի շրջանում, անորոշ պայմաններում զոհված 29 ամյա Իրակլի Կվարացխելիային հուղարկավորելու են այսօր, Սենակիում:
Իրակլի Կվարացխելիայի հոգեհանգստյան կարգը Սենակիի տաճարում սկսվելու է ժամը 12:00-ին:
Իրակլի Կվարացխելիան անորոշ պայմաններում մահացել է մարտի 10-ին, բռնազավթված Գալիի շրջանի Նաբակևի գյուղում գտնվող ռուսական ռազմակայանում: Նրա դին վրացական կողմին են փոխանցել մարտի 13-ին Էնգուրիի կամրջի վրա: