Բռնազավթված Աբխազիայի Գագրա շրջանում մասշտաբային հրդեհը մոտեցել է բնակելի տներին: Մամուլի փոխանցմամբ, հրդեհի օջախները բնակավայրերից 150 մետր հեռու է:
Տարածված տեղեկությամբ, բռնազավթող ռեժիմի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում կտարհանեն բնակչությանը:
Տեղի մամուլի փոխանցմամբ, հրդեհի օջախներ են կրկին բռնկվել Աթոնում: Գալիի շրջանում, որտեղ մինչ այդ հրդեհը վնասել էր 9 գյուղ, նոր հրդեհներ չեն բռնկվել: