Բռնազավթված Ցխինվալիում «ներքին գործերի նախարարի» ավտոմեքենայի ուղղությամբ կրակ են բացել
Բռնազավթված Ցխինվալիում «ներքին գործերի նախարար» Իգոր Նանիևի ավտոմեքենայի ուղղությամբ կրակ են բացել: Ինչպես գրում է ռուսական մամուլը, Իգոր Նանիևը չի տուժել:
Ռուսական մամուլի հետ զրույցում բռնազավթված Ցխինվալիի «ներքին գործերի նախարարի տեղակալ» Տարզան Կոկոիթին հայտարարում է, որ մեքենայի ուղղությամբ կրակել են երեք անգամ: Փամփուշտներից մեկը դիպչել է մեքենայի դռանը:
Ռուսական մամուլի տեղեկացնում է, որ հանցագործներին ձերբակալելու համար աշխատում են «իրավապահները»: