Բռնազավթված Ցխինվալի շրջանում ընթանում է այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Օկուպացված Ցխինվալի շրջանում ընթանում է այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Ինքնահռչակ հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ներկայիս, այսպես կոչված նախագահ Անատոլի Բիբիլովը և «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը։
Ըստ այսպես կոչված ԿԸՀ-ի նախագահի՝ ընտրողների մասնակցությունն այս պահին կազմել է 40,4 տոկոս։
Ընտրատեղամասերը բաց են նաև Հյուսիսային Օսիայում, Մոսկվայում և Սուխումում։