Բռնազավթված Ախալգորիի շրջանի մանկապարտեզների մանկավարժների համար օսերեն և ռուսերեն լեզուների իմացությունը դառնում է պարտադիր
Բռնազավթված Ախալգորիի շրջանի մանկապարտեզների մանկավարժների համար օսերեն և ռուսերեն լեզուների իմացությունը դառնում է պարտադիր: Այս մասին հայտնի է դարձել Ախալգորիի նոր մանկապարտեզի բացման ժամանակ, որին ներկա էր նաև դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը:
Գոյություն ունեցող լրատվությամբ, աշխատանքիզ ազատվել են Ախալգորիում գտնվող երկու մանկապարտեզների մանկավարժների և նույնիսկ հավաքարարների մեծամասնությունը, պատճառը օսերեն և ռուսերեն լեզուների չիմացությունն է: Ախալգորիի գամգեբելի Նուգզար Թինիկաշվիլին, դե-ֆակտո ռեժիմի այս որոշումը գնահատում է որպես, վրաց լեզվի սահմանափակման և բռնազավթված տարածաշրջանից վրացական ընտանիքների արտաքսելու փորձ:
Հեղինակ -
Edgar Barsegyan