Բռնազավթված Ախալգորիի բնակչությունը վախեցած է, որ վատանալու դեպքում նրանց չեն ցուցաբերի օգնություն. Նուգզար Թինիկաշվիլի
Բռնազավթված Ախալգորիի բնակչությունը վախեցած է, որ վատանալու դեպքում նրանց չեն ցուցաբերի օգնություն. Նուգզար Թինիկաշվիլի

Ախալգորիի մունիցիպալիտետի գամգեբելի, Նուգզար Թինիկաշվիլիի հայտարարում է, որ բռնազավթված Ախալգորիի ուղղությամբ այսպես կոչված անցակետերի փակման պատճառով, 70-ամյա կնոջը չեն կարողացել պատշաճ բուժօգնություն ցուցաբերել Ցխինվալիում և նա մահացել է:

Նրա խոսքով պետք է վերանան սահմանափակումները բռնազավթված Ախալգորիի ուղղությամբ, քանզի այնտեղ բնակվող մարդիկ վախեցած են, որ վատանալու դեպքում նրանց չեն օգնի:

«Ինչպես ինձ հայտնի է երկու օր առաջ երեկոյան վատացել էր Մարգարիտա Մարտիաշվիլին, ով բնակվում էր բռնազավթված Ախալգորիից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ Իկոթի գյուղում: Նրան տեղափոխել էին Ախալգորիի հիվանդանոց, բնականաբար, այնտեղ չկան որակյալ բժշկական օգնության համար պայմաններ: Չնայած խնդրանքին նրանք հրաժարվեցին հիվանդին տեղափոխել մեզ մոտ, տարան Ցխինվալի հիվանդանոց, որտեղ կինը մահացավ:

Ես կցանկանայի օգտվել առիթից և կոչ անել բոլորին, ովքեր կարող են կարգավորել այս հարցը, որ հանվեն սահմանափակումները բռնազավթված Ախալգորիի ուղղությամբ: Հակառակ դեպքում, այնտեղ ապրող մարդիկ շատ ընկճված և վախեցած են ՝ մոտ 1200 հոգի: Նրանք կարծում են, որ հիվանդանալու դեպքում չեն ստանա պատշաճ օգնություն և կմահանան»,- ասել է Նուգզար Թինիկաշվիլին: