Բռնազավթված Աբխազիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 151 անձ, նրանցից 6-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
5 կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 76 վարակակիր, 11 պացիենտի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսով վարակման 13 318 դեպք է հաստատվել, նրանցից 211-ը մահացել է, 12 810-ը՝ ապաքինվել: