Բռնազավթված Աբխազիայում հայտարարում են, որ Իրակլի Կվարացխելիայի դին ընտանիքի անդամներին չփոխանցեն այսօր
Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար, Դաուր Կովեն հայտարարում է, որ Իրակլի Կվարացխելիայի դին ընտանիքի անդամներին չփոխանցեն այսօր: Այս մասին նա հայտնել է առաջին ալիքին:
Դաուր Կովեյի խոսքերով, Գալիում Վրաստանի քաղաքացին ինքնասպան է եղել:
«Նա անօրեն հատում էր սահմանը, երբ և կանգնեցվել է սահմանային ծառայության կողմից: Նրան տեղափոխել են սահմանային ծառայություն, որտեղ գրել է պարզաբանում: Նա անորոշ պայմաններում ինքնասպան է եղել: Գոյություն ունի նաև դա պատկերող տեսանյութ»,-հայտարարել է Դաուր Կովեն:
Բռնազավթված Գալիի շրջանում դե ֆակտո իշխանությունների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու, Իրակլի Կվարացխելիայի մահվան մասին լուրը երեկ տարածել է, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է արել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին և նշել, որ օկուպացված Գալիի շրջանում տեղի ունեած ողբերգությունը երկրի համար այն ծանր և բարդ իրավիճակի շարունակությունն է, որին չենք ընտելանալու: Դրա հետ մեկտեղ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է, որ Գալիում Վրաստանի քաղաքացու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: