Բռնազավթված Աբխազիայում ընթանում են այսպես կոչված խորհրդարանական ընտրություններ
Բռնազավթված Աբխազիայում ընթանում են այսպես կոչված խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես հայտարարել են Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովում, առավոտյան ժամը 08:00-ից բացվել է 152 ընտրատեղամաս։
Այսպես կոչված ԿԸՀ-ն դիմել է «Չեռնոմորէներգո»-ին՝ այսպես կոչված ընտրությունների օրը չանջատեն էլեկտրաէներգիան։ Նրանց խոսքով, օկուպացված Աբխազիայում քվեարկության ընթացակարգն իրականացվում է սանիտարական նորմերի և սոցիալական հեռավարության պահպանմամբ։
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանում կա 35 տեղ, իսկ «քվեարկությանը» մասնակցում է 123 մարդ։