Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, մահացել է 3 մարդ: Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 288 մարդ, նրանցից 95-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 112 վարակակիր, 202-ի վիճակը ծանր է:
Բռնազավթված Աբխազիայում ընդհանուր արձանագրված է կորոնավիրուսի 2071 դեպք, ապաքինվել է 811 վարակակիր, մահացել՝ 19-ը: