Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 167 մարդ, նրանցից 65-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 130 մարդ: 19 պացիենտի վիճակը ծանր է:
Ընդհանուր, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1590 դեպք, նրանցից ապաքինվել է 590-ը, մահացել՝ 12-ը: