Դեկտեմբերի 31-ի տվյալններով, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 379 անձ, նրանցից կորոնավիրուս է ախտորոշվել 95 մարդ:
Դեկտեմբերի 30-31-ին բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ:
Կորոնավիրուսից մահացած պացիենտներից երեքը բուժում էր ստանում Գուդաութայի շրջանային հիվանդանոցում, ևս երեքը գտնվում է Սոխումիում տեղակայված Ռուսաստանի ռազմական բջջային հոսպիտալում:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, ընդհանուր բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 123 մարդ, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 8 920: