Վերջին մեկ օրում բռնթազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 170 մարդ: Վարակ է ախտորոշվել 9 մարդու մոտ:
Վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 115 վարակակիր պացիենտ, 16-ի վիճակը ծանր է: Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսով վարակման 12 680 դեպք է արձանագրվել, մահացել է 195, ապաքինվել՝ 11 980 վարակակիր: