Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 317 մարդ: Կորոնավիրուս է ախտորոշվել 75 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 133 կորոնավարակակիր, նրանցից 28 պացիենտի վիճակը միջին ծանրության է:
Բացի այդ, վերջին մեկ օրում Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել են 73 և 82 տարեկան կորոնավարակակիր պացիենտներ:
Բռնազավթված Աբխազիայում կա 5174 կորոնավարակակիր պացիենտ, մահացել է 64 մարդ, ապաքինվել՝ 3483-ը: