Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ

Վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է անցել 464 մարդ, կորոնավիրուս է ախտորոշվել 64 մարդու մոտ: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր մեկ պացիենտ:

Բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 220 կորոնավարակակիր, նրանցից 31-ի վիճակը ծանր է:

Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 684 դեպք: Մահացել է 179 վարակակիր պացիենտ, ապաքինվել՝ 10 334-ը: