Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 478 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 62-ի մոտ:
Բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 279 պացիենտ, նրանցից 37-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է երկու մարդ: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված 65-ամյա պացիենտ: Ռուսաստանի ռազմական շարժական հոսպիտալում մահացել է 1958 թվականին ծնված կին: Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 159 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր, Բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 158 դեպք, ապաքինվել է 8 947 մարդ: