Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 61 նոր դեպք:
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամում թեստավորվել է 227 մարդ, նրանցից 61-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում 97 վարակակիր: Այստեղից 7-ի վիճակը ծանր է:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 1167 դեպք, այստեղից մահացել է ութ պացիենտ: