Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք: Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին 24 ժամում թեստավորվել է 195 անձ, նրանցից 53-ի մոտ ախտորոշվել է վարակ:
Այսօրվա տվյալներով, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավարակակիր 78 պացիենտ, նրանցից 6-ի վիճակը ծանր է:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 878 դեպք, այդ թվում ապաքինվել է 240 պացիենտ, մահացել՝ 7-ը: