Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք:
Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստ է հանձնել 172 անձ, նրանցից կորոնավիրուս է ախտորոշվել 52 մարդու դեպքում:
Այս պահի դրությամբ, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 63 վարակակիր, նրանցից երեքի վիճակը ծանր է:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 726 դեպք, ապաքինվել է 192-ը, մահացել՝ 7-ը: