Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:
Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստ է հանձնել 88 մարդ, նրանցից 5-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Աբխազիայում կորոնավիրուս է ախտորոշվել 202 մարդու մոտ, նրանցից 78-ն ապաքինվել է, երեքը՝ մահացել:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի 19 վարակակիր: