Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 211 մարդ, նրանցից 49-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 116 վարակակիր պացիենտ, 31 պացիենտի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 14 666 դեպք է արձանագրվել, մահացել է 222 մարդ և ապաքինվել՝ 13 660 վարակակիր: