Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 259 մարդ, նրանցից 48-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 107 վարակակիր պացիենտ, 34 պացիենտի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 14 918 դեպք է արձանագրվել, մահացել է 224 մարդ և ապաքինվել՝ 13 868 վարակակիր: