Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք

Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 252 մարդ, նրանցից 41-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 119 վարակակիր պացիենտ, 17 պացիենտի վիճակը ծանր է:

Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 14 753 դեպք է արձանագրվել, մահացել է 222 մարդ և ապաքինվել՝ 13 660 վարակակիր: