Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում վերջին մեկ օրում անցկացվել է կորոնավիրուսի 289 թեստ, որոնցից 39-ի դեպքում հաստատվել է կորոնավիրուս:
Վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 198 կորոնավարակակիր պացիենտ,նրանցից 29-ի վիճակը ծանր է:
Վերջին մեկ օրում մահացել է մեկ պացիենտ, 1937 թվականին ծնված տղամարդ, որը բուժում էր ստանում Գուդաութայի շրջանային հիվանդանոցում:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 800 դեպք, ապաքինվել է 10 625 պացիենտ, մահացել՝ 181 անձ: